Ծովային բեռնափոխադրումներ

«Կարգո Արմենիա Լաջիսթիքս » տրանսպորտային բեռնառաքման ընկերությունը իրականացնում է ծովային (կոնտեյներային) բեռնափոխադրումների կազմակերպում:
Բեռնափոխադրման այս ձևն այսօր Հայաստանում ամենաէժանն ու հասանելին է Եվրոպայից, Չինաստանից, Հարավ-ասիական երկրներից և ԱՄՆ-ից բեռների ներմուծման համար:

Ծովային փոխադրումների աճի պատճառը նրա համեմատաբար ցածր սակագնի մեջ է: Բացի այդ, ծովային բեռնափոխադրումները համարվում են բեռների ամենաանվտանգ առաքման ձևը:
«Կարգո Արմենիա Լաջիսթիքս»-ը, լինելով ճանաչված տրանսպորտային ընկերություն Հայաստանում, բավական ակտիվ է վերոնշյալ բեռնափոխադրումներում:

Ընկերության աշխատակիցները կօգնեն ձեզ արտահանվող կոնտեյներների մաքսային ձևակերպումների ժամանակ՝ աշխարհի յուրաքանչյուր կետում և կապահովագրեն ձեր բեռները:

«Կարգո Արմենիա Լաջիսթիքս»-ը արժևորում է իր հաճախորդներին և անում է հնարավոր և անհնարը, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ գոհ մնա մեզ հետ համագործակցությունից: